Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարտիրոս Բադալյանի հինգ հրաշքը՝ «սրտի դավթարում»

Մարտիրոս Բադալյանի հինգ հրաշքը՝ «սրտի դավթարում»
07.11.2017 | 11:55

Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության «Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչներ» բաժնի նախագահ, Խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչ ՄԱՐՏԻՐՈՍ ԲԱԴԱԼՅԱՆԸ մեր բարդ օրերում հարուստ է կրկնակի՝ իր թոռներով և իր ստեղծագործական աշխարհով:


Զրուցում ենք թատրոնի մասին: Ըստ նրա, իր նկարչությունը, մասնավորապես կոլաժները, թատերական միջավայրի խորհրդավոր կնիքն են կրում: «Թատրոնը վերցնում է նկարչից, թատրոնը վերադարձնում է նկարչին». սա է Մարտիրոս Բադալյանի հավատո հանգանակը: Կերպարվեստի և թատրոնի միջակայքում նա ունի մեկ այլ երջանկություն՝ թոռները. Միլենա Բադալյանն արդեն ութ տարեկան է, և երկու տարին նոր բոլորած եռյակը՝ Էլինան, Մարտինը և Նարեկը՝ լույս աշխարհ եկած այս հերթականությամբ: Էլինա անունը փեսայի՝ Արթուր Բադալյանի նախընտրությունն է, Մարտինը իր պատվին է դրվել, իսկ Նարեկը՝ դստեր, երիտասարդ վաստակաշատ մայր Անի Բադալյանի ցանկությամբ է դրված, մինչև եռյակի ծնունդը Անին երկար ժամանակ «Նարեկ» էր կարդում:


«Երջանիկ էի, երբ ծնվեց առաջնեկ թոռս՝ Միլենան, և աշխարհով մեկ եղա, երբ եռյակի ավետիսը լսեցի»,- անկեղծանում է նկարիչը: «Եթե թատրոնն ու կերպարվեստը ստեղծագործողից և՛ վերցնում են, և՛ լիարժեք վերադարձնում, թոռներս միայն տալիս են, հույս են տալիս և ապրելու, արարելու տոկունություն: Կարծես ինձ համար է հայտնի խոսքը՝ եթե իմանայի, որ թոռն այսքան քաղցր բան է, միանգամից թոռ կունենայի: Ավանդույթի համաձայն, երբ ատամնահատիկ կազմակերպեցինք, եռյակից մեկը վերցրեց վրձինը: Նախախնամությու՞ն է, գուցե: Կարևորը, որ նրանք արժանավոր քաղաքացիներ լինեն երկրիս համար»:
Այսպես է ապրում նկարիչը, հասակ են առնում նրա թոռները՝ Հայաստանի Հանրապետության ապագա զինվորներն ու մայրերը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ